Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հրապարակվել է Չապլինի վիպակը

Հրապարակվել է Չապլինի վիպակը
05.02.2014 | 16:10

Կինեմատոգրաֆիայի բրիտանական ինստիտուտում կայացել է Չառլի Չապլինի միակ գրական ստեղծագործության` «Բեմեզրի կրակները» («Footlights») վիպակի շնորհանդեսը, տեղեկացնում է The Times-ը:

Այս ստեղծագործության մոտիվներով է 1952-ին Չապլինը նկարահանել իր համանուն դրաման:
Ֆիլմը պարուհի Թերեզայի մասին է, ով որոշում է վերջ տալ կյանքին, երբ պարզվում է, որ պետք է թողնի բեմը` հիվանդության պատճառով: Հայտնի ծաղրածու Կալվերոն փրկում է պարուհու կյանքն ու օգնում նրան վերադառնալու բեմ:
«Footlights»-ը հայտնաբերվել է Չապլինի ընտանեկան արխիվում, որը երկար ժամանակ պահվել է Շվեյցարիայում, իսկ 2002-ին ուղարկվել է Բոլոնիա` թվայնացնելու նպատակով:
ՈՒսումնասիրողները նկատում են, որ «Բեմեզրի կրակները» Չապլինի միակ ֆիլմն է, որը նկարահանվել է գեղարվեստական երկի հիման վրա:
Գիրքն արդեն վաճառվում է ինտերնետ-խանութում, ավելի ուշ կարելի է այն ձեռք բերել «Ամազոն» առցանց-խանութում:
«Բեմեզրի կրակները» Չապլինի միակ գեղարվեստական ստեղծագործությունն է: Նրա «Իմ կենսագրությունը» գիրքը հրատարակվել է 1964-ին հրապարակած հուշագրերի հիման վրա: Գիրքն ավարտվում է Չապլինի` դստերը գրած հանրահայտ նամակով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ